суббота, 16 июня 2018 г.

գրականություն

Զատիկի ծեսը Հայաստանում


Վարկածներ կան, որ սկզբնական շրջանում Հայաստան աշխարհում Զատիկըեղել է անշարժ տոն և համընկել է մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ՝ գիշեր-ցերեկն իրարից զատելու իմաստով:
Հետագայում, կապվելով լուսնային օրացույցի հետ, դառնում է շարժական և տոնվում Վահագնի ծնունդից հետո առաջին լիալուսնին հաջորդող օրը:
Արդեն իսկ փետրվարի վերջին օրը, լույս մարտի մեկի կեսգիշերին, ընտանիքներում ամեն մեկը մի-մի փայտ վերցրած` խփել է տան պատերին, հատակին` ձայնակցելով.
-Շվոտը դուրս, մարտը` ներս:
Այսպես վտարվել է փետրվարը` ձմռան վերջին ամիսը, և հալածվել է ձմռան ընթացքում տներում բույն դրած չարը (Շվոտ):
Հայերն այդ օրը սկսել են իրենց գարնանային վարուցանքը՝  ավելի զորանալով Վահագնով, իսկ մանուկները գունավոր ձվերը ձեռքներին` երգել-պարել ու ձվախաղ են արել:
Ի հիշատակ դրախտի Կենաց ծառի`  Զատկի առթիվ ընդունված էր տներում Կենաց ծառ (այսինքն` կյանքի ծառ) զարդարել: Որևէ կժի, կճուճի կամ ծաղկամանի մեջ չորացած ճյուղեր էին դնում: Դրանք հավաքում էին այգին էտելու (այսինքն` ծառերի չորացած ավելորդ ճյուղեր կտրելու) ժամանակ:
Այդ ճյուղերի վրա կախում էին նաև զանազան ձևերով փնջած ասեղնագործ ձվիկներ:
Ըստ Ալիշանի, Զատիկը նույնացվում է վրաց Զադին, եգիպտացիների Սադի, հնդիկների Սատի անվան հետ և հիշատակվում է նաև Զատիկ զաստվածն արդարության յԱրևելս։ Սահին հայկական դիցաբանության մոռացված տոն է, որ հավանաբար տեղի է ունեցել գարնանամուտին: Նույնացվում է զոհի կամ զենումի գաղափարի հետ:

Տրնդեզի մասին

Հայաստանի շատ վայրերում Տրնդեզը համարվել է հաղթանակի ու ռազմի աստված Վահագնի տոն: Տոնի գլխավոր նպատակն էր կրակի միջոցով ազդել սառնամանիքների վրա և զորացնել արևի ջերմությունը: Փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությունից հետո տեղի է ունենում նախատոնակ, բաժանում են մոմեր և եկեղեցականը վառում է սեղանի վրա դրված մոմերը: Խարույկի վրայից ցատկում էին, որպեսզի չվնասվեին գայլ ու գազանից, օձ ու կարիճից, հեռու լինեին ցավ ու չոռից: Հավաքվածները ուշադիր հետևում էին ծխի ուղղությանը, այն ցույց էր տալիս այդ տարվա առավել բերքառատ ուղին: Եթե ծուխը հարավ և արևելք էր թեքվում` այդ տարի հասկը լավ էր լինում, իսկ եթե հյուսիս և արևմուտք` վատ: Իրականում այս երևույթը կապ ունի փետրվարի կեսերին հյուսիսային և հարավային քամիների փոխազդեցության կամ որևէ մեկի գերակշության հետ: Մեծ կարևորություն ուներ նաև տրնդեզի խարույկի մոխիրը: Այդ մոխիրը, ըստ պատկերացումների, օժտված էր ուժով և առատացնող զորությամբ: Այն լուծում էին ջրում և խմեցնում էին հիվանդներին, քսում էին երեխաների վզին և դեմքին, մոխիրը աղի հետ խառնելով տալիս էին անասուններին, շաղ էին տալիս հավաբնում և գոմում:


Ակսել Բակունց. Գուրգեն Մահարու հուշերից




  • Ակսել Բակունցի մասին կարդացածը գրավոր վերապատմել
Հունիսի 13-ին ծնվել է Ակսել Բակունցը: Ակսել Բակունցն ու Եղիշե Չարենցը շատ մոտ էին իրար հետ: Նրանց ընկերությունը շատ նման էր Հովհաննես Թումանյանի և Ղազարոս Աղայանի ընկերությանը: Բակունցը բարձր էր գնահատում Չարենցի տաղանդը: Բակունցը սովորություն չուներ կարդալ իր ձեռագրերը, իսկ Չարենցը՝ ընդհակառակը: Երբ Չարենցը կարդում էր իր անտիպները, Ակսելը կեպին քաշում աչքերին և լսում էր, իսկ վերջանելուց հետո, Բակունցը բարձրացնում էր կեպին, ծխախոտը էր վառում ու նրա աչքերում նկատվում էր հիացմունք ու ուրախություն: Տարբեր խառնվածքի մարդիկ էին Չարենցն ու Բակունցը: Չնայած դրան՝  նրանք իրար հասկանում էին կես խոսքից: Ինչպես Չարենցն էր ընդունում Բակունցի հեղինակությունը, այնպես էլ Բակունցը՝  Չարենցի: Նրանք ուրախանում էին, երբ լույս էր տեսնում մի լավ գիրք: Նրանք սիրում էին նաև ժամանակակից գրական երևույթներին նայել իրենց նախնիների աչքերով. «Տեսնես՝ ինչպե՞ս կվարվեր Վահան Տերյանը»: Երկուսն էլ հարգում էին Ավետիք Իսահակյանին և Շիրվանզադեին, վարվում նրանց հետ հարգանգով և ստանում նրանց փոխադարձ հարգանքը: Դժվար էր գտնել մի մարդ, որին Բակունցը սիրեր ու հավատար, իսկ Չարենցը՝ ընդհակառակը: Ապագա Երևանի պատկերը հանգիստ չէր տալիս նրանց, նրանք ժամերով նստում էին մեծ ճարտարապետ Թամանյանի արվեստանոցում և զննում նոր Երևանի նոր հատակագիծը:


Ավետիք Իսահակյան


Ես իմացա, որ Ավետիք Իսահակյանը բանաստեղծ էր, արձակագիր և հասարակական գործիչ: Նա 1895-ին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել էր նորաստեղծ ՀՀԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ և մասնակցել Ալեքսանդրապոլից Արևմտյան Հայաստան ուղարկվող զինյալ խմբերի ստեղծմանը, զենք և դրամական միջոցների հայթհայթման գործին, իսկ 1896-ին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում: Նա կրկին է ձեռբակալվում, որպես ցարական միապետության դեմ պայքարող “Ընդհատակյա հեղափոխական կազմակերպոււթյունների» անդամ և աքսորվել Օդեսա: 1908-ի դեկտեմբերին, 158 հայ մտավորականների հետ Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո, խոշոր գրավականով ազատվել է: Հետո Իսահակյանը մեկնել է Բեռլին և մի շարք գերմանական մտավորականների հետ մասնակցել Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը: Պատերազմից և եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը: Ստանում է ԽՍՀՄ Պետական Մրցանակ 1946թ, 1946–57թթ։ Հայաստանի գրողների միության նախագահն է լինում և մահանում 1957թ հոկտեմբերի 17-ին՝ Երևանում:
Վահան Տերյան


ԵՐԿՈՒ ՈՒՐՎԱԿԱՆ

Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք,— ես ու դու
Ես էլ ղու եմ՝ ես չըկամ...

Չըկան օրերն ահարկու,
Չըկա ժամ ու ժամանակ,
Ուրվական ենք մենք երկու
Միշտ իրար հետ, միշտ մենակ...

Մոռացել ենք անցյալում
Տրտունջ, թախիծ ու խավար. —
Մի ուրիշ լույս է ցոլում
Մեղմ ու անուշ մեզ համար...

Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք — ես ու դու,
Ես էլ դու եմ՝ ես չըկամ...

Комментариев нет:

Отправить комментарий